Երեկ Գժակովո քաղաքում (Կոսովո) ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Վերջին տուրից առաջ Հայաստանի մասնակիցներից լավագույն ցուցանիշը գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանինն էր (8-րդ տեղ, 7 միավոր): Առաջին հորիզոնականում էր Ռուսաստանը ներկայացնող, 8,5 միավոր ունեցող Էռնեստո Ինարկիևը, երկրորդ-երրորդ տեղերում էին 7,5-ական միավոր վաստակած Ռադոսլավ Վոյտաշեկն (Լեհաստան) ու Իգոր Կովալենկոն (Լատվիա):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ